Թուրքիան ծրագրում է սեփական տիեզերակայանը կառուցել

17:20     4 հոկտեմբերի, 2017

Թուրքիան ծրագրում է սեփական տիեզերակայանը կառուցել երկրում անվտանգություն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնել է Թուրիքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Էրզրումում ուղղաթիռների մասերի և պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ,  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը: 

«Տիեզերակայան  կառուցելու նպատակն այն է, որ տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն կտա ապահովել երկրի զարգացումը և անվտանգությունը, ինչպես նաև կօգնի հայտնաբերել և արդյունավետորեն օգտագործել բնական ռեսուրսները»,-ասել է Յըլդըրըմը:

Նրա խոսքով՝ համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը: 


© armedia.am