Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հայտնվել են փակուղում և այդ իրավիճակից դուրս գալու ուղղությամբ հազվադեպ փորձեր են տեղի ունենում, բանակցային գործընթացը շարունակելու հույսեր դեռ չեն մարել:
Հոկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Համանախագահները նախ կժամանեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին կուղևորվեն Բաքու: Դեռևս պարզ չէ, համանախագահներն այս անգամ կայցելե՞ն Արցախ, թե՝ ոչ: Սակայն, ինչպես նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, համանախագահները ժամանում են տարածաշրջան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը քննարկելու համար:
Նշենք, որ սա Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի առաջին տարածաշրջանային այցն է: