«Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, փոխանցում է NEWS.am-ը: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանից բացի, այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Տաջիկստանը: Կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ համատեղ զորավարժություններին ընդհանուր 12 հազար մարդ կմասնակցի, 1500 միավոր զրահատեխնիկա և ավելի քան 50 թռչող սարք:
Հարությունյանը նշեց, որ ՀԱՊԿ համատեղ զորավարժությունները մի քանի փուլով են անցկացվելու: Առաջին փուլը կանցկացվի Հայաստանում: Դրան կմասնակցեն բանակային հետախուզության հատուկ ստորաբաժանումները, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը, ինչպես նաև առաջին անգամ՝ Ռուսաստանի և Հայաստանի զորքերի Միացյալ խմբավորման ստորաբաժանումը: