Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ում աջակցելու է Ադրբեջանի թեկնածուին. ՌԴ ԱԳՆ

10:02     5 հոկտեմբերի, 2017

Մոսկվան աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի՝ Ադրբեջանի ներկայացրած հավակնորդ Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությանը։ Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։

«Ընտրությունները կանցկացվեն երկուշաբթի։ Ըստ ամենայնի, կլինեն մի քանի փուլեր: Մեր առաջնահերթությունը մնում է Ադրբեջանը, իսկ հետո կնայենք իրավիճակին», - նշել է նա։

Գատիլովն ընդգծել է, որ Մոսկվան ծանոթ է բոլոր թեկնածուներին և որ նրանց հանդեպ որևէ կողմնակալություն չկա։


© armedia.am