Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ իր դիրքորոշումը Ղարաբաղի՝ հայերին պատկանելու վերաբերյալ չի փոխվել, փոխանցում է РУСАРМИНФО-ն:
«Շարունակում եմ հավատացած մնալ, որ Ադրբեջանն է սադրել այդ պատերազմը՝ հայերին զրկելով իրավունքներից, որոնք նրանք ունեին ԽՍՀՄ տարիներին, այնուհետև զորքեր են մտցրել, որպեսզի դադարեցնեն հայերի քաոսային ցույցերը: Այս ամենը հանգեցրեց նրա, որ ռադիկալ տրամադրված հայերը որոշեցին, որ այլևս անհնար է ապրել ադրբեջանական պետության կազմում, որտեղ նրանց փաստացիորեն համարում էին երկրորդ կարգի մարդ», - բլոգեր Մաքսիմ Միրովիչին տված հարցազրույցում նշել է Լապշինը:
Հիշեցնենք, որ Բաքվում Լապշինին ստիպել էին խոստովանել, որ ինքն աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար: