«Բարսելոնա»-ն մտադիր է միջնորդ դառնալ Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությունում

11:39     5 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մտադիր է ստանձնել միջնորդի դերը Իսպանիայի և Կատալոնիայի միջև քաղաքական հակամարտությունում, հայտնում է RT-ն:

Նշվում է, որ կատալոնական ակումբը ծրագրում է միանալ Բարսելոնայի փաստաբանների կոլեգիայի նախաձեռնությանը: Վերջինս նախատեսում է հատուկ հանձնաժողովի ստեղծում, որը կկատարի Իսպանիայի կառավարության և Կատալոնիայի միջև միջնորդի դերը:


© armedia.am