Հայտնի է Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային հարվածի դեպքում զոհերի թիվը

12:53     5 հոկտեմբերի, 2017

Եթե Հյուսիսային Կորեան միջուկային հարված հասցնի Սեուլին և Տոկիոյին, դա կարող է հանգեցնել ավելի քան 2 մլն մարդու մահվան, կարծում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանի՝ ԱՄՆ-ի և Կորեայի ինստիտուտի փորձագետ Մայքլ Զագուրեկը:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի գնահատողական տվյալների համաձայն Հարավային Կորեային և Ճապոնիային Փհենյանի միջուկային հարվածը կդառնա 2.1 մլն մարդու մահվան պատճառ, վնասվածքներ կստանա 7.7 մլն մարդ:

Զեկույցում նշվում է, որ նման կորուստների կարող է հանգեցնել Հյուսիսային Կորեայի տրամադրության տակ առկա միջուկային զենքի 25 միավորների կիրառման դեպքում:


© armedia.am