Եթե Հյուսիսային Կորեան միջուկային հարված հասցնի Սեուլին և Տոկիոյին, դա կարող է հանգեցնել ավելի քան 2 մլն մարդու մահվան, կարծում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանի՝ ԱՄՆ-ի և Կորեայի ինստիտուտի փորձագետ Մայքլ Զագուրեկը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի գնահատողական տվյալների համաձայն Հարավային Կորեային և Ճապոնիային Փհենյանի միջուկային հարվածը կդառնա 2.1 մլն մարդու մահվան պատճառ, վնասվածքներ կստանա 7.7 մլն մարդ:
Զեկույցում նշվում է, որ նման կորուստների կարող է հանգեցնել Հյուսիսային Կորեայի տրամադրության տակ առկա միջուկային զենքի 25 միավորների կիրառման դեպքում: