Թալիշում շուրջ 540 մլն դրամի ներդրում կկատարվի

16:01     5 հոկտեմբերի, 2017

2016թ. քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում, գրում է NEWS.am-ը:

Հայաստան Համահայկական Հիմնադրամի բարերար Անդրանիկ Պաղտասարեանը ներդրում է կատարում մոտ 541.331.200 դրամ ուղղված Թալիշի զարգացմանը՝

  • գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցում,
  • հանդիսությունների տան շենքի վերակառուցում,
  • գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգում,
  • 18 տան վերակառուցում և վերանորոգում:

 


© armedia.am