Թալիշում շուրջ 540 մլն դրամի ներդրում կկատարվի
2016թ. քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում, գրում է NEWS.am-ը:
Հայաստան Համահայկական Հիմնադրամի բարերար Անդրանիկ Պաղտասարեանը ներդրում է կատարում մոտ 541.331.200 դրամ ուղղված Թալիշի զարգացմանը՝
- գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցում,
- հանդիսությունների տան շենքի վերակառուցում,
- գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգում,
- 18 տան վերակառուցում և վերանորոգում:
© armedia.am