Սիրիայում գերեվարված ռուսաստանցիների ինքնությունը եւ միջադեպի հանգամանքները ճշտվում են համապատասխան ստորաբաժանումների կողմից, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հարցին, թե Կրեմլը գերիներին ազատելու պլաններ ունի, թե ոչ Պեսկովը պատասխանել է. «Նրանց գերեվարման հնարավոր հանգամանքները, ինքնության պարզումը իրականացնում են մեր համապատասխան գերատեսչությունները»:
Նախօրեին արեւմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ ԻՊ խմբավորումը տեսանյութ է տարածել գերեվարված ռուսաստանցիների մասին։ ՌԴ ՊՆ–ն հերքել է ռուս զինծառայողների գերեվարման մասին տեղեկությունները։