Ադրբեջանի պետական դրամատիկական թատրոնի հայտնի դերասաններ, Ադրբեջանի ժողովրդական արտիստներ Ռամիզ Մելիքի և Մալեյքա Ասադովի միջև սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում է Sputnik Азербайджан-ը:
Վեճի առիթ է հանդիսացել Ռամիզ Մելիքի քննադատությունն իր գործընկերոջ նկատմամբ: Նրա կարծիքով ժողովրդական արտիստի կոչում վայելող կինը սոցիալական ցանցերում չպետք է լուսանկարներ տեղադրի բաց զգեստներով, մասնավորապես` մինի շորտերով: Նրա խոսքերը հունից հանել են Ասադովին, ով այժմ սպառնում է դատի տալ դերասանին:
Դերասանուհին հայտարարել է, որ Ռամիզ Մելիքն օր ծերության որոշել է վիճաբանել բոլորի հետ և դուրս թափել երկար տարիներ թաքցրած զայրույթը:
Նա չի պատրաստվում ներել դերասանին և հայտարարել է, որ մտադիր է դատի տալ նրան, քանի որ նա վիրավորել է իր մահացած ծնողներին:
Ասադովան խնդրել է, որ իրեն այլևս չանհանգստացնեն այդ առիթով, քանի որ իր մամուլի քարտուղարն անձամբ կհայտարարի, թե ինչպես կընթանա դատավարությունը: