ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ կմասնակցեն բարեգործական համերգի, որը կազմակերպվելու է հօգնություն փոթորիկներից տուժած նահանգների, հայտնում է NBC News-ը:
Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես եկած ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիմնադրամի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Ջորջ Բուշ ավագից բացի, այնտեղ ներկա կլինեն նրա որդին՝ Ջորջ Բուշ Կրտսերը, ինչպես նաև Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման:
Բոլոր միջոցները, որոնք կհավաքվեն տոմսերի վաճառքից, ինչպես նաև համերգի ընթացքում, կուղղվեն նահանգների և ԱՄՆ-ի այն տարածքների բնակիչների օգնությանը, որոնք օգոստոսի վերջից ի վեր են տուժել վերջին շրջանում մոլեգնոց փոթորիկներից:
«Ամբողջ սրտով» խորագրի ներքո համերգը կանցկացվի հոկտեմբերի 21-ին Տեխասի նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքում: