Վրացիները կմեռնեն նախանձից. BBC-ի թղթակցի անեկդոտը հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին

10:53     6 հոկտեմբերի, 2017

BBC Travel-ի թղթակից, գրող Բեն Լերվիլը ճանապարհորդել է Հարավային Կովկասով և Վրաստանից  հասել է Հայաստան` իջևանելով Դիլիջանում։

«Անմիջապես հասկացա, որ Հայաստանում հետաքրքիր է լինելու։ Վրաստանի սահմանը հատելով` ես էժանագին երթուղային նստեցի, հասարակական միկրոավտոբուս, ինչի նմանը Կովկասում ամենուրեք հնարավոր է հանդիպել», - պատմում է գրողը։

Չնայած Դիլիջան այցելությունը նախատեսված չէր, ինչ-որ տեղ պետք էր գիշերել։

«Այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ խիտ անտառների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա», - գրում է Լերվիլը։

Հոդվածում Լերվիլը պատմական տեղեկություններ է հաղորդում ու ներկայացնում Հայաստանը որպես «դաժան փորձությունների միջով անցած երկիր», ինչպես նաև հայկական անեկդոտ պատմում, որը բնութագրում է երեք ժողովուրդների հարաբերությունները:

«Տղան հարցնում է պապիկին` ինչո՞ւ Հայաստանը դեռ ոչ մեկին տիեզերք չի ուղարկել։ «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեն»,- պատասխանում է պապիկը: - Իսկ եթե վրացիները մեռնեն նախանձից, այդ դեպքում մենք կմեռնենք հիացմունքից, իսկ ամբողջ հողը բաժին կհասնի ադրբեջանցիներին»։

Ամփոփելով իր ճամփորդական հոդվածը` Լերվիլը խոստովանում է, որ մեկ անգամ տեսնելով հայկական հյուրընկալությունը, այն հնարավոր չէ երբևէ մոռանալ: 


© armedia.am