BBC Travel-ի թղթակից, գրող Բեն Լերվիլը ճանապարհորդել է Հարավային Կովկասով և Վրաստանից հասել է Հայաստան` իջևանելով Դիլիջանում։
«Անմիջապես հասկացա, որ Հայաստանում հետաքրքիր է լինելու։ Վրաստանի սահմանը հատելով` ես էժանագին երթուղային նստեցի, հասարակական միկրոավտոբուս, ինչի նմանը Կովկասում ամենուրեք հնարավոր է հանդիպել», - պատմում է գրողը։
Չնայած Դիլիջան այցելությունը նախատեսված չէր, ինչ-որ տեղ պետք էր գիշերել։
«Այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ խիտ անտառների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա», - գրում է Լերվիլը։
Հոդվածում Լերվիլը պատմական տեղեկություններ է հաղորդում ու ներկայացնում Հայաստանը որպես «դաժան փորձությունների միջով անցած երկիր», ինչպես նաև հայկական անեկդոտ պատմում, որը բնութագրում է երեք ժողովուրդների հարաբերությունները:
«Տղան հարցնում է պապիկին` ինչո՞ւ Հայաստանը դեռ ոչ մեկին տիեզերք չի ուղարկել։ «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեն»,- պատասխանում է պապիկը: - Իսկ եթե վրացիները մեռնեն նախանձից, այդ դեպքում մենք կմեռնենք հիացմունքից, իսկ ամբողջ հողը բաժին կհասնի ադրբեջանցիներին»։
Ամփոփելով իր ճամփորդական հոդվածը` Լերվիլը խոստովանում է, որ մեկ անգամ տեսնելով հայկական հյուրընկալությունը, այն հնարավոր չէ երբևէ մոռանալ: