Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է ամոթալի. ռուս գրող

15:10     6 հոկտեմբերի, 2017

Սկանդալային հայտնի ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որն ընթացիկ տարվա հունիսին եղել է Արցախում, շարունակում է գրառումներ կատարել Հայաստանի պատմության մասին, գրում է Sputnik-Արեմենիան:

«Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է մի տեսակ ամոթալի։ Հայաստանը 301 թվականին (Բյուզանդիայից առաջ) դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը»,– գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։

Рядом с армянской Историей даже как-то стыдно стоять.В 301 году Армения(до Византии) стала первым христианским государством на планете

— Эдуард Лимонов (@edvlimonov) 5 октября 2017 г.


Լիմոնովի այս գրառումը բուռն քննարկումների թեմա է դարձել իր հետևորդների շրջանում։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն Արցախ այցելելու համար Էդուարդ Լիմոնովին ներառել էր սև ցուցակի մեջ։



© armedia.am