Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բնակվող հայերին հաջողվել է մտնել տեղի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի և աղոթք իրականացնել: Ինչպես տեղեկացնում է РУСАРМИНФО-ն, եկեղեցու ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ հավատացյալների լուսանկարները:
Նշենք, որ 2015 թվականից թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասը, որտեղ էլ գտնվում է հայկական եկեղեցին, հայտարարված է որպես արգելված գոտի:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին, որը 2011 թվականին հայկական սփյուռքի հանգանակության շնորհիվ վերակառուցվել և իր դռներն էր բացվել տեղի հայկական համայնքի, կրկին ավերված և պղծված է: