Թրամփը պատրաստվում է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը

10:21     6 հոկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող շաբաթ հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման մասին, հայտնում է Washington Post-ը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի: Իրանի վարչակարգն աջակցում է ահաբեկչությանը և բռնություն է արտահանում», - հայտարարել է Թրամփը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պետք է վերջ դնի Թեհրանի «միջուկային հավակնություններին»: «Նրանք չեն հետևել համաձայնագրի պայմաններին», - հավելել է Թրամփը:


© armedia.am