Ռուսաստանի Վլադիմր քաղաքի մոտ ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:
Հոկտեմբերի 6-ի գիշերը Վլադիմիրսկի շրջանում Պոկրովկա կայարանի մոտ երկաթուղային գծանցում բախվել են ղազախական պետհամարանիշներով ավտոբուսը և «Սանկտ Պետերբուրգ – Նիժնի Նովգորոգ» երթուղու գնացքը:
Ղազախստանի ԱԳՆ հայտարարության համաձայն, ավտոբուսում եղել են Ուզբեկստանի 55 քաղաքացիներ և ղազախստանցի երկու վարորդ: