Իսպանիայի դատարանն արգելել Է Կատալոնիայի խորհրդարանի նիստը

11:38     6 հոկտեմբերի, 2017

Իսպանիայի Սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հոկտեմբերի 9-ին նշանակված նիստը՝ փորձելով կանխել տարածաշրջանի անկախության հնարավոր հռչակումը, հայտնում է BBC-ն:

Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 5-ին կայացրած որոշումը պաշտպանել է ոչ թե Մադրիդի կառավարության հայցը, այլ ինքնավարության անկախանալուն դեմ հանդես եկեղ Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցությունից դատարանին ուղղված դիմումը: Տարածաշրջանային խորհրդարանի կողմից ինքնավարության անկախության հռչակումը կխախտեր այդ կուսակցությունից խորհրդարանի անդամների իրավունքները, ասված է դատարանի որոշման մեջ:

Կատալոնիայի սոցիալիստները մոտ 13 տոկոս ձայն են ստացել 2015 թվականի ընտրություններում, տարածաշրջանային խորհրդարանի կազմում կուսակցությունն ունի 13 տեղ՝ 135-ից: 


© armedia.am