Վաշինգտոնն անհանգստացած է Սաուդյան Արաբիայի և այլ դաշնակիցների ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերման հետաքրքրվածությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտահոգված ենք S-400 համակարգի ձեռքբերմամբ, քանի որ բազմիցս ընդգծել ենք Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի մյուս երկրների սպառազինության համակարգերի համատեղ փոխգործունակության պահպանման կարեւորությունը ռազմական գնումների իրականացման գործում»- ասել է Բալդանզան։
Այսպես է նա մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները, համաձայն որոնց, Սաուդյան Արաբիան համաձայնվել է գնել S-400 ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Բացի այդ, Թուրքիան վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից S-400- ի գնման մասին՝ առաջացնելով Միացյալ Նահանգների վրդովմունքը: Հնդկաստանը ևս մոտ է S-400- ի մատակարարման համաձայնագրի կնքմանը: