Իռլանդիայի Կորկե քաղաքի դպրոցներից մեկում տեսախցիկները նկարահանել են անբացատրելի երևույթ:
Ուսումնական հաստատության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութի սկզբում դասարաններից մեկի դուռը բացվում, որն որոշ ժամանակ անց փակվում է: Այնուհետև տեսանյութում երևում է, ինչպես է դպրոցական պահարաններից մեկը տատանվում, որի դարակներից մեկը բացվում է, և այնտեղ եղած դպրոցական պարագաները թափվում են հատակին: Տեսանյութի վերջում անբացատրելի բաներ են տեղի ունենում հատակին դրված նախազգուշացման նշանի հետ: