Boeing-ը պատրաստվում է թռչող տաքսիներ ստեղծել

14:10     6 հոկտեմբերի, 2017

Ամերիկյան օդատիեզերական Boeing կոնցերնը հայտարարել է ավտոմատացված դրոնների և ավիացիոն ճյուղի համար բաղադրատարրերի արտադրող Aurora Flight Sciences-ը գնելու մասին, հայտնում է «Интерфакс»-ը: Գործարքի մանրամասները ընկերության հայտարարության մեջ չեն նշվում:

Հայտնի է միայն, որ Boeing-ն այդ քայլով պատրաստվում է ավելացնել սեփական ինքնաթիռների ավտոմատացումը, կատարելագործել ռազմական անօդաչու սարքերը և մասնակցել թռչող տաքսիների մշակմանը:

«Մենք չենք կարող ասել, ինչպիսին է ապագան: Սակայն մենք ցանկանում ենք առաջատար լինել օդային ճամփորդությունների բոլոր ձևերում», - հայտարարել է Boeing-ի տեխնիկական տնօրեն Գրեգ Հիսլոփը:

1989 թվականին ստեղծված Aurora Flight Sciences-ը հանդիսանում է այն ընկերություններից մեկը, որոնք Uber-ի հետ համագործակցելով աշխատում են թռչող տաքսիների ստեղծման վրա:

 


© armedia.am