Հոկտեմբերի 8-ին նախատեսվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացնել Բերքի տոն, գրում է Արցախպրեսը՝ հայտնելով, որ այս տարի 900 հայտ է ներկայացվել:
ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը ասել է, որ միջոցառմանը մասնակցելու են Արցախի բոլոր շրջանները, ինչպես նաև մասնակցության ցանկություն են հայտնել 30 տնտեսվարող սուբյեկտներ:
«Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոնին համաժողովրդական բնույթ տալու նպատակով անց են կացվելու մի շարք մշակութային և տոնական միջոցառումներ: Իսկ ցուցահանդես-տոնավաճառին, արտադրողների հետ մեր ունեցած պայմանավորվածության համաձայն, գյուղատնտեսական մթերքներն ու արտադրատեսակները կվաճառվեն շուկայականից 15-20 տոկոս ցածր գներով»,- ասել է Ա. Դանիելյանը և ավելացրել, որ հանրապետության բոլոր տնտեսավարող սուբյեկտներին և ֆերմերներին հնարավորություն է տրվել այդ օրը ներկայացնել իրենց արտադրանքը և վաճառել:
Ա. Դանիելյանը նշել է նաև, որ Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, կապահովի վառելիքով: