Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը՝ ի պատասխան սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Իրաքյան Քրդստանի հանրաքվեի:
«Բոլոր ճանապարհները կփակվեն: Հյուսիսային Իրաքի հետ ավիահաղորդակցությունն արդեն կասեցվել է, շուտով կփակվեն նաև ցամաքային սահմանները»: Այդ ժամանակ ինչպե ՞ ս է ինչ-որ մեկը կարողանալու դուրս ու ներս անել», - ասել է Էրդողանը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա նշել է, որ «սահմանների փոփոխությունը «բաժանիր և իշխիր» սկզբունքի մասն է կազմում»: Թուրքիայի նախագահի խոսքով՝ այս «մարտավարությունը նախկինում հաջող կերպով օգտագործվել է գաղութային ուժերի կողմից աշխարհի այլ շրջաններում, իսկ հիմա այն իրականացվում է Մերձավոր Արևելքում»: