«Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի», ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, գրում է Panorama.am-ը:
Նա նշեց, որ նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:
Նաև հավալեց, որ չնայած Հայաստանը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ այն հարուստ է իր հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով:
Արա Աբրահամյանը հույս է հայտնել, որ համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը հակամարտությունների լուծման համար:
Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը: