Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը

16:35     6 հոկտեմբերի, 2017

Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN), հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում տալով Նոբելյան կոմիտեի պաշտոնական թվիթերին:

Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը հայտարարել է, որ մրցանակը շնորհվել է միջուկային զենքի կիրառման հումանիտար աղետների հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու համար:

«…Անհավանական ջանքեր պահանջվեցին, որպեսզի  հասնենք նմանատիպ զենքի արգելման պայմանագրի ընդունմանը»,- նշել է նա:


© armedia.am