ԵԱՏՄ երկրները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորություններն Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով հայ–ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի և Եվրասիական 2-րդ համաժողովի բացմանը, հաղորդում է Sputnik Արմենիան:
«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար։ Այն կարող է դիտարկվել ոչ միային որպես զուտ հայկական շուկա, այլև միջոց մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար»,– ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` այժմ ավարտվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպման աշխատանքներն ու Իրանի հետ սահմանին աշխատանքի հատուկ ռեժիմի կարգավորումը։
Վարչապետը նշել է, որ Երևանը ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ ունի։
Նրա խոսքով` անկախ առաջընթացից, միության երկրների միջև համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։