Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով 688 կմ երկարությամբ բետոնե պատ կառուցելուց հետո պատրսատվում է տեղադրվել 15 մետր բարձրությամբ 7 մետր շրջանագծով բետոնե աշտարակներ:
Ինչպես հայտնում է թուրքական Yeni Safak կայքը՝ այս աշտարակները նախատեսված են ապօրինի սահմանահատումները կանխելու համար: Նշվում է, որ 5 հարկից բաղկացած աշտարակները ապահովված են լինելու 10 հոգանոց զինվորական անձնակազմի ծառայության և ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
30 սմ հաստությամբ պատերի պատված են ռումբերի պայթյուններից պաշտպանող 10 սանտիմետրանոց պաշտպանիչ շերտով:
Նշվում է նաև, որ աշտարակները նախագծված են այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանց տեղափոխումը սահմանի մեկ այլ հատված: