Հայաստանի Ազգային ժողովն այսօր` հոկտեմբերի 6-ին, վավերացրեց Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:
Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտել է, որ նման ընթացակարգը ընդունված է միջազգային պրակտիկայում։
«Շատ երկրներ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով միմյանց հետ աշխատելիս այս պրակտիկան լայնորեն կիրառում են: Մեր պարագայում Ռուսաստանի Դաշնության հետ այս համաձայնագիրն առաջացել է, որովհետև մենք վերջին շրջանում շատ ավելի լայն ծավալի և մեծ ծավալի զենք և զինամթերք ենք սկսել ձեռք բերել»,-ասել է Զաքարյանը: