Վարչապետը Samsung ընկերության փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր

19:07     6 հոկտեմբերի, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: 
Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ: 
Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը:


© armedia.am