«Ժխտման ճարտարապետները» ֆիլմն ուժեղ արձագանք է Հայոց ցեղասպանությանը. Los Angeles Times

10:28     7 հոկտեմբերի, 2017

«Los Angeles Times» պարբերականում հրապարակվել է «Ժխտման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի գրախոսականը: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին: Հեղինակը խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է, որ 1915թ. Ցեղասպանության վայրագության ժխտումը հանգեցնում է պատմության կրկնությանը, փոխանցում է Artsakhpress-ը:

 «Պրոդյուսեր և ռեժիսոր Դեվիդ Լի Ջորջը այդ թեորիայի կողմնակից է և բացահայտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափը, ինչպես նաև ներկա օրերում Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հետապնդումմները»,- գրում է հեղինակը:

Հատկանշական է, որ  ֆիլմում հիշեցվում է՝ հայերի Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ադոլֆ Հիտլերը հավատաց, որ աշխարհը աչքերը կփակի նաև իր հանցագործության հանդեպ:

«Ջորջը ներկայացնում է շատ սարսափելի արխիվային կադրեր, ինչպես նաև երկու ողջ մնացածների հետ հարցազրույցները, ինչպես նաև բազմաթիվ հայերի մեկնբանություններն իրենց սպանված հարազատների մասին»,- նշվում է հոդվածում:


© armedia.am