ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։