Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գնալուց հետո վերականգնվել և սկսել է աշխատել արևային մարտկոցներ արտադրող գործարանը: Այս մասին լրագրողներին պատմել է ձեռնարկության տնօրենը, հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Քաղաքում էլեկտրակայանները ոչնչացված են: Առաջին հերթին տեղադրում ենք արևային մարտկոցներ դպրոցներում և բժշկական հաստատություններում»,- ասել է նա:
Տնօրենի խոսքով, ահաբեկիչների կողմից գործարանի գրավումից մի քանի ժամ առաջ են կարողացել շենքից դուրս հանել սարքավորումների մի մասը:
«Բայց աշխատանքը մենք չեն դադարեցրել պատերազմի ժամանակ: Զինվորականների պատվերներն էինք կատարում»,- ասել է նա:
Նաև տեղեկացրել է, որ Հալեպում արդեն 45 դպրոցում տեղադրել են արևային մարտկոցներ, հերթում ևս 200 ուսումնական հաստատություն կա: