Բ․ Սահակյանն ու Ա․ Աշոտյանը քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

13:24     7 հոկտեմբերի, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից: 

Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր:


© armedia.am