Սիրիայի բանակն ավարտել է ԻՊ-ի դեմ օպերացիան Հոմսի արևելքում

14:14     7 հոկտեմբերի, 2017

Սիրիացի զինվորականներն Հոմսի արևելքում ավարտել են ԻՊ-ի դեմ օպերացիան, փոխանցում է RT-ն՝ հղվելով SANA գործակալությանը:

«Սիրիական բանակի ստորաբաժանումներն ավարտել են Հոմս նահանգի շարունակվող գործողությունները, ազատագրել 1800 քառակուսի կիլոմետր տարածք՝ տասնյակ բնակավայրերի վերադարձնելով անվտանգություն և կայունություն»,- պատմել է աղբյուրը:

Կառավարական բանակի գեներալն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական զորքերը մուտք են գործել Ալ-Մայադին քաղաք, որը Դեյր էզ-Զորից 45 կիլոմետր հեռավորության վրա:


© armedia.am