Դինքի սպանության գործով կասկածյալներից 5 ազատ են արձակվել

17:09     7 հոկտեմբերի, 2017

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանը որոշ կասկածյալների ազատ է արձակել, հայտնում է News.am։

Դատարանը դահլիճից ազատ է արձակել Սամսունի ոստիկանության պետերից Մեթին Բալթային, Ահմեդ Չեթիներին, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներից Էրգյուն Յորուլմազին, Հուսեյն Յըլմազին և Գազի Գյունային։

Դատավարությունը շարունակվելու է դեկտեմբերի 4-ից 8-ը։

 


© armedia.am