Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին և Թուրքիային փակել սահմանը Իրաքյան Քրդստանի հետ

18:02     7 հոկտեմբերի, 2017

Իրանի ԱԳՆ-ն դիմել է Թուրքիայի և Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցակցրած Իրաքյան Քրդստանի հետ սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղվելով Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Մահջուբին։  

Նրա խոսքով, Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի և Իրանի դեսպանություններ է ուղարկել պաշտոնական դիմումներ՝ պահանջելով փակել անցակետը և սահմանափակել նավթի մատակարարման և գնումների հետ կապված գործընթացները։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրաքյան կառավարությունը համագործակցում է Թուրքիայի և Իրանի հետ բարեդրացիական, Իրաքի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքների հիման վրա՝ ամրապնդելու երկկողմ համագործակցությունն ու պայքարն ընդհանուր սպառնալիքների դեմ։

 


© armedia.am