YouTube- ում "Кухня Продакшн" ալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ երաժշտական տեսանյութ է հրապարակել, փոխանցում է Lenta.ru-ն:
Տեսանյութի հերոսները երգում և պարում են դիմակներով: Դրվագներում հայտնվում են Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ամերիկայի ներկայիս և նախկին առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնն ու նրա կինը` Բրիգիտեն, և այլք:
Տեսանյութը գրեթե մեկ միլիոն դիտում է հավաքել և դարձել է YouTube- ի նոր թրենդը: