Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Բերքի տոնին

20:12     8 հոկտեմբերի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների և անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների և անելիքների վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 


© armedia.am