Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների և անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների և անելիքների վերաբերյալ: