Սիրիայում և Իրաքում անհաջողություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել կանանց զենք վերցնել և կատարել իրենց պարտքը։
Ինչպես հաղորդում է «The Independent»-ը՝ արաբական թերթի նոր համարում ահաբեկչական խմբավորումը հայտնել է կին հետևորդներին, որ նրանք «պարտավոր» են ֆիզիկական ջիհադի համար պայքար մղել:
«Այսօր «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեքստում կանայք պետք է կատարեն իրենց պարտականությունները բոլոր ճակատներում՝ աջակցելով մոջահեդներին»,-ասված է հոդվածում։
Նշվում է նաև, որ կանայք պետք է «պատրաստվեն իրենց կրոնի պաշտպանությանը»՝ զոհելով իրենց հանուն Ալլահի։
Բրիտանական պարբերականն հիշեցնում է, որ ԻՊ-ն ավելի վաղ արգելում էր կանանց պայքարի դուրս գալ մարտի դաշտում` միայն խրախուսելով նրանց ամուսնանալ զինյալների հետ, քարոզչություն տարածել և երեխաներ ունենալ: