ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին՝ ի պատասխան Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողմից արված համանման քայլի։
Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Անկարայում ամերիկյան դեսպանատունը հայտարարել էր Թուրքիայի քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման դադարեցման մասին: նման որոշում էր ընդունվել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մետին Թոփուզի ձերբակալությունից հետո: Նրան մեղադրում են 2016 թվականի տապալված հեղաշրջման պատասխանատու համարվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: