Ամերիկացի հանրապետական սենատոր, միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարած քաղաքական գիծն ԱՄՆ-ին տանում է դեպի «Երրորդ աշխարհամարտ»:
Սենատորի կարծիքով՝ նախագահը Սպիտակ տանն իր զբաղեցրած պաշտոնին վերաբերվում է ինչպես իրապատում շոուի: «Նա ինձ անհանգստացնում է և նա կանհանգստացներ յուրաքանչյուրին, ում համար ազգի ճակատագիրը միևնույն չէ», - ասել է Քորքերը:
Պաշտոնյան Սպիտակ տան ղեկավարին մեղադրել է նաև իր սկանդալային թվիթերյան հայտարարությունների միջոցով Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքներին վնասելու համար: