Մյանմայի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

11:41     9 հոկտեմբերի, 2017

Խորտակված նավի մեծ մասը Ռոհինջայի ներկայացուցիչներ են եղել, ովքեր  անհայտ կորած են համարվում, հաղորդում է Ren.TV- ն:

Մյանմայի փախստականներ տեղափոխող նավի վթարից առնվազն 12 մարդ մահացել է:

Բանգլադեշի իշխանությունները հայտնում են, որ 8 ներգաղթյալներ փրկվել են: Առայժմ հայտնի չէ թե նավում քանի մարդ է եղել: Սակայն ըստ նախնական տվյալների մոտ  100 մարդ է եղել: Մի քանի տասնյակը անհայտ կորած են:

Սա Ռոհինջա փախստականների մահվան առաջին դեպքը չէ, երբ նրանք փորձում են անցնել երկու երկրների սահմանը:


© armedia.am