Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Սոչիում մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա միջոցառմանը: Բեռլուսկոնին ՌԴ նախագահին է նվիրել վերմակի ասեղնագործ ծրար, որը հանդիսանում է ձեռքի աշխատանք։
Ծրարի վրա պատկերված է երկու քաղաքական գործիչների ձեռքսեղմումը Ռուսաստանի և Իտալիայի հայտնի տեսարժան վայրերի՝ Վասիլի Երանելիի տաճարի և Կոլիզեումի ֆոնին։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 65 տարեկան: