Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զաքիրովա) հրապարակել է կիրակի Երևանում կայացած իր համերգի տեսանյութը։ Ինչպես փոխանցում է Новости-Արմենիան, Նարգիզի համերգը կայացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Իմ քույր, Հայաստան, իմ թանկագին Երևան, դու ինձ գերեցիր և ցնցեցիր։ Այս կախարդական երեկոն ես երբեք չեմ մոռանա։ Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ով եկել էր ինձ հետ կիսելու իր սերը։ Մեր երեկույթից արդեն մի քանի ժամ է անցել, սակայն քունս չի տանում։ Ուզում եմ կրկին ձեզ մոտ վերադառնալ։ Սիրելիներս, ձեր հանդեպ տածած սերս կմնա ընդմիշտ։ Աստված ձեզ պահապան», – այսպես է մեկնաբանել երգչուհին Facebook–յան իր էջում հրապարակած տեսանյութը։