Ֆինլանդիայում տրանսսեքսուալ տղամարդու հղինալաու դեպք է արձանագրվել, հայտնում է Yle-ն:
Նշվում է, որ նա սկզբնապես կին է եղել, սակայն հետագայում սեռը փոխելու վիրահատություն է արել և 2016 թվականին ստացել է տղամարդու փաստաթղթեր: Սակայն տրանսսեքսուալ տղամարդը վիրահատությունից հետո որոշել է ընդհատել հորմոնալ թերապիան հղինալաու նպատակով: Հղի տղամարդը և նրա զուգընկերը նշում են, որ հղիությունը լավ է ընթանում:
Սեռը փոխած կանայք առաջին անգամ չէ, որ մայրանում են: Այսպես, Քեյդեն Կոուլմանը Ֆիլադելֆիայից հղիացել է սեռը փոխելու վիրահատությունից 10 տարի հետ: Ընդ որում, նա և զուգընկերն այդ մասին իմացել են հղիության միայն 21-րդ շաբաթում: