Մոսկովյան բորսայում կսկսեն առևտուր անել նաև հայկական դրամով

14:16     9 հոկտեմբերի, 2017

Մոսկվայի բորսայում մինչև 2020թ. կսկեն առևտուր անել նաև հայկական դրամով: Vedomosti-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Բորսայի արժութային շուկայի զարգացման վարչության ղեկավար Դմիտրի Պիսկուլովը:

Հայկական դրամի հետ միաժամանակ կարող են առևտուր անել Իրանի, Վիետնամի ազգային արժույթներով, իսկ մինչ այդ՝ 2018-ին թուրքական լիրայով:

«Կա մասնակիցների կողմից պահանջարկ: Երկրների միջև կան տնտեսական հարաբերություններ: Քաղաքական առումով էլ աջակցություն կա»,-ասել  է  նա:

Հիմա մոսկովյան բորսայում առևտուր իրականացնում են դոլարով, եվրոյով, ֆունտով, ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, չինական յուանով, բելառուսական ռուբլիով, ղազախական արժույթով:

 


© armedia.am