Քարվաճառում սկսվել են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, հայտնում է Արցախպրես-ը:
Քարվաճառի մշակույթի կենտրոնի, երիտասարդության հարցերի կազմակերպիչ Տաթև Վիրաբյանն ասել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում է ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի և «Պատիվ» կազմակերպության համաֆինանսավորմամբ:
«Բարերարները պատրաստակամություն են հայտնել ֆինանսական միջոցներ տրամադրել մշակույթի տան կապիտալ վերանորոգման համար, որտեղ կապահովվի ժամանակակից պայմաններ, ինչպես նաև շենքի հարևանությամբ նախատեսվում է կառուցել արվեստի կենտրոն, որտեղ երեխաները տարբեր խմբակներ կհաճախեն»,-ասել է Տ. Վիրաբյանը